Ամերիկյան Porter էսկադրային ականակիրը մուտք է գործել Սև ծով

02:06 • 14.04.20

Ամերիկյան էսկադրային Porter ականակիրը մուտք է գործել Սև ծովի ջրային տարածք: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով ՌԴ պաշտպանության ղեկավարման ազգային կենտրոնին:

Սևծովյան նավատորմի ռուսական ռազմանավերն առաջ են շարժվել ամերիկյան ականակիրն ուղեկցելու և վերջինիս գործողություններին հետևելու նպատակով:

Նշվում է, որ ընթացիկ տարում սա ամերիկյան նավերի երկրորդ մուտքն է Սև ծով: Փետրվարին ծովի ջրային տարածք է մտել Aegis համակարգով հագեցած «Ռոսս» էսկադրային ականակիրը: Ինչպես հայտնել են Վաշինգտոնից՝ այդպիսով ԱՄՆ-ն «ամրապնդում էր տարածաշրջանային գործընկերների հետ իր հարաբերությունները»:

Նախորդ տարի ընդհանուր առմամբ ՆԱՏՕ-ի նավերը Սև ծովում 13 անգամ են եղել: