Արցախում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հետ շփման մեջ գտնվող բուժանձնակազմի կեցության համար կհատկացվի առանձին հյուրանոց
Ացախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախի պարետ Գրիգորի Մարտիրոսյանի ցուցումով, Արցախում նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հետ շփման մեջ գտնվող բուժանձնակազմի կեցության ապահովման նպատակով կհատկացվի առանձին հյուրանոց, որպեսզի վերջիններս այս ընթացքում առանձին բնակվեն և իրենց ընտանիքների անդամների առողջությունը որևէ ձևով չվտանգեն:
Հիշեցնենք, որ այսօր Արցախի առողջապահության նախարարության տվյալներով վերջին օրվա ընթացքում թեստավորված 16 քաղաքացու COVID-19 հետազոտման թեստի արդյունքները բացասական են եղել, այսինքն՝ հետազոտության արդյունքում կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:










