Բրիտանիայում 106-ամյա կինը բուժվել է կորոնավիրուսից և դուրս գրվել հիվանդանոցից
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակված 106-ամյա Քոնի Թիթչենը դուրս է գրվել հիվանդանոցից ապաքինվելուց հետո:
Ինչպես հայտնում է CNN-ը, բուժհաստատությունից հայնել են, որ բրիտանուհին իրենց ամենատարեց հիվանդն է եղել, որի մոտ 3 շաբաթ առաջ կորոնավիրուս էր ախտորոշվել:
Բիրմինգհեմի քաղաքային հիվանդանոցի բուժքույրերը ծափահարություններով են ճանապարհել դուրս գրվող կնոջը, որը 8 ծոռնիկների նախատատ է:
«Ես ինձ շատ հաջողակ եմ զգում, որ հաղթահարել եմ այս վիրուսը: Անհամբերությամբ սպասում եմ ընտանիքիս հետ հանդիպելուն»,- ասել է բրիտանուհին:










