Մարդասիրական կոչի համար Վեհափառի վրա հարձակումը նշանակում է ուղիղ հարձակում իրեն հայ քրիստոնյա համարող ամեն մարդու վրա․ Միհրան Հակոբյան
Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու անհրաժեշտության մասին Գարեգին Բ կաթողիկոսի հայտարարությունից հետո նրա դեմ ծավալված արշավին:Նա մասնավորապես նշել է, որ Վեհափառի վրա հարձակումը նշանակում է ուղիղ հարձակում իրեն հայ քրիստոնյա համարող ամեն մարդու վրա։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․
Այլասերվածների իշխանությունից այլ բան սպասել չէր կարելի: Վեհափառի մարդասիրական կոչը Նիկոլ Փաշինյանի ռեժիմի համար ընդամենը պատրվակ էր: Այս մարդը երկար չէր կարող իր մեջ զսպել անաստված գազանին, որ շուրջ երկու տարի է` ավիրում է հանրային բոլոր տեսակի ինստիտուտները: Վեհափառի վրա հարձակումը նշանակում է ուղիղ հարձակում իրեն հայ քրիստոնյա համարող ամեն մարդու վրա: Ու հայ քրիստոնյան իր Վեհափառին պաշտպանելու է բոլոր հնարավոր ու անհնար միջոցներում և մեթոդներով: Որովհետև Վեհափառի իշխանությունն Աստծուց է, իսկ Վեհափառի վրա հարձակվողների իշխանությունը` յուբկաներով տղաներից ու ամեն տեսակի այլասերվածներից:
Հայ իրականության մեջ չկա 1700 տարուց ավել կյանք ունեցած ազգային ինստիտուտ, և Հայ Առաքելական Եկեղեցին երբեք խաչը գետնին չի թողել:
Լենկ Թեմուրից մինիև բոլշևիկներ փորձել են հայ քրիստոնյային տրորել ու խաչը գետնել, չի ստացվել: Հիմա էլ չի ստացվելու: Խաչը գետնին չի հայտնվելու, որովհետև իրեն հայ քրիստոնյա համարող ամեն մեկը հանուն Աստծո, հանուն խաչի, հանուն Հայ Առաքելական եկեղեցու, հանուն Լուսավորչի գահը պահող Վեհափառի անելու է այն, ինչ արեց մեր Տեր Աստված Հիսուս Քրիստոսը: Որովհետև սրբադասված Վարդանանք իրենց գործով են մեզ պատգամել` «մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ` անմահություն է»:
Անմահության այս պայքարին մենք` հայ քրիստոնյաներս, պատրաստ ենք: Տեսնենք` այլասերվածների ռեժիմը պատրա՞ստ է «անմահանալ» հանուն յուբկաներով տղաների ու ամեն տեսակ այլասերվածների: Տեսնենք` որիս ճիշտն այս հողի վրա ապրելու իրավունք ունի»:










