Չիկագոյում խոշոր ավտովթար է տեղի ունեցել՝ ավելի քան 50 մեքենայի մասնակցությամբ (լուսանկարներ, տեսանյութ)

20:20 • 15.04.20

ԱՄՆ Չիկագո քաղաքում վաղ առավոտյան խոշորամասշտաբ ավտովթար է տեղի ունեցել՝ 54 մեքենայի մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է CBS Chicago-ն, կատարվածից հետո 14 մարդ հոսպիտալացվել է, ևս 45-ին տարհանել են ճանապարհից: Շտապ օգնության 12 հաշվարկ է կանչվել դեպքի վայր: Նշվում է, որ վթարի մասնակիցներից ոչ մեկ կյանքին սպառնացող վնասվածք չի ստացել:

Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի պատճառ է դարձել թաց ձյունն ու ճանապարհի սահուն պայմանները, ինչպես նաև որոշ վարորդների կողմից արագության գերազանցումը: