Չինաստանում 24-ժամյա կտրվածքով գրանցվել է կորոնավիրուսով վարակման 46 նոր դեպք և ընդամենը 1 մահ. Worldometers
Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 46 նոր դեպք: Մահացել է ընդամենը 1 մարդ: Այս մասին վկայում են Worldometers կայքի՝ իրական ժամանակում փոփոխվող տվյալները:
Հիշեցնենք, որ երկրում վարակվածների թիվը կազմում է 82 295 մարդ, սակայն նրանց մեծ մասը՝ 77 816-ը, ապաքինվել են: Բուժումը շարունակում է 1137 մարդ: Ամբողջ ընթացքում գրանցվել է մահվան 3342 դեպք:
ԱՀԿ-ն մարտի 11-ին կորոնավիրուսի տարածման համավարակ է հայտարարել: Վիրուսը տարածվել է ավելի քան 200 երկրում:










