Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 127 000-ը, կա ավելի քան 3000 զոհ. «ՌԻԱ Նովոստի»
Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 2486-ով և հասել 127 584-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Ռոբերտ Կոխի անվան համալսարանի հայտարարությանը։
Տեղեկությունների համաձայն՝ մեկ օրում երկրում հիվանդությունից մահացել է 285 մարդ․ մահացածների ընդհանուր թիվը 3254 է։
Բժիշկների խոսքով՝ մինչև այժմ կորոնավիրուսից ապաքինվել է 72 600 մարդ․ մեկ օրում բուժվածների թիվը ավելացել է 4500-ով։
Երկրում վարակման ամենաշատ դեպքեր գրանցվել են Բավարիայում (34 294), Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայում (25 835) և Բադեն-Վյուրթեմբերգում (25 438)։
Բեռլինում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4722 դեպք։
Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 120 000-ը՝ հասնելով 126 757-ի, գրանցվել է վարակման 2 000 231 դեպք, ապաքինվել է 484 600 մարդ։ Այս մասին վկայում են worldometers առցանց թարմացվող կայքի տվյալները։










