Գերմանիայում ահաբեկչություններ ծրագրելու կասկածանքով 4 տաջիկ է ձերբակալվել
Գերմանիայում իրավապահները երկրի տարածքում ահաբեկչական գործողություններ նախապատրաստող չորս կասկածյալի են ձերբակալել, հայտնում է Reuters գործակալությունը։
Հայտնի է, որ բոլոր կասկածյալներն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ են և Տաջիկստանի քաղաքացիներ։
Ոստիկանության համաձայն՝ կասկածյալներն իրենց 5-րդ հանցակցի հետ, որը գտնվում է բանտում, Աֆղանստանում և Սիրիայում «Իսլամական պետության» ղեկավարների հետ կապի մեջ են եղել և նրանցից ցուցումներ ստացել։
«Հարձակումների թիրախները պետք է Գերմանիայում ԱՄՆ ուժերը կամ առանձին քաղաքացիներ լինեին»,- հայտնում են ոստիկանությունից։
Նշվում է նաև, որ «Իսլամական պետության» կողմնակիցների կարծիքով՝ իսլամի վերաբերյալ հրապարակայնորեն քննադատական հայտարարություններ արած անձանց սպանություն է պլանավորվել։










