Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 100-ը. Известия

00:52 • 15.04.20

Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է ևս 11 պացիենտ: Ռուսաստանի մայրաքաղաքում մահերի թիվը դարձել է 106: Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում անելով ՌԴ առողջապահության նախարարությանը:

«Բոլոր հիվանդներն ունեցել են ուղեկցող հիվանդություններ: Նրանց տարիքն է 48-86»,- գրված է հայտարարությունում:

Վերջին տվյալների համաձայն՝ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 21 000-ը: Ապաքինվել է 1694 մարդ, մահացել է 180 հիվանդ: