Ավիացիայի կոմիտեի պաշտոնյան, ով պարտավոր էր անմիջապես կոմիտեի ղեկավարին զեկուցել, չի զեկուցել և աշխատանքից ազատվել է. Վարչապետը ներկայացրեց, թե ինչ է կատարվում քաղավիացայում (տեսանյութ)

17:08 • 15.04.20

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը անդրադարձավ քաղավիացիայի ոլորտին: «Ես ուզում եմ հասկանալ, թե ով է պատասխանատվություն կրելու բացթողումների համար, գնահատվե՞լ է այն վնասը, որ հասցվել է և ի՞նչ ժամանակում է կառավարությունը վերականգնելու այն»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցը հրատապ և կարևորեց համարեց: Նա ընթերցեց հաշվեքննիչ պալատի տեղեկանքից մի հատվածը, որը տրվել է 2019 թվականի աշնանը և մեջբերեց այն․ «Այս պարբերությունն ինչի՞ մասին է և ի՞նչ է տեղի ունեցել, որ սկանդալային քննարկման առարկա է դարձել: Այսպիսով, տեղի է ունեցել հետևյալը, որ Եվրոպական համապատախան հանձնաժողովն արձանագրել է, որ Հայաստանի քաղաքացիացիայի կոմիտեն չի վերահսկում ՀՀ-ում ավիաընկերությունների գործունեությունը »,-ասաց նա և նշեց, որ տեղեկանքում ներկայացված է նաև, թե ինչու չի կարողանում վերահսկել։

«Ավիացիայի կոմիտեն Հայաստանում և Աֆրիկայում բազավորված օդանավերի նկատմամբ ունի պարտավորություններ, բայց մեր կարգավորումներով` չունի լծակներ այդ պարտավորությունները կատարելու, և դրա արդյունքում տեղի են ունեցել մի շարք զարգացումներ»,- նշեց վարչապետը։

«2019թ. աշնանը եվրոպական կազմակերպությունը ստուգել է Հայաստանի ավիաընկերություններից մեկը, և դրա մասին նախնական զգուցացնող տեղեկանք է ուղարկել Ավիացիայի կոմիտե։ Ավիացիայի կոմիտեի պաշտոնյան, որն ի պաշտոնե պարտավոր էր անմիջապես զեկուցել կոմիտեի ղեկավարին, չի զեկուցել, և Ավիացիայի կոմիտեի ղեկավարն այդ տեղեկանքի մասին իմացել է երկու ամիս անց, Եվրոպայում տեղի ունեցած մի քննարկման ժամանակ, երբ իրեն տեղյակ են պահել եվրոպացի իր գործընկերները։ Այդ աշխատողն ազատվել է աշխատանքից և մի քանի օր հետո աշխատանքի է անցել այն ավիաընկերությունում, որում խախտումները հայտնաբերվել են»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանն ասաց նաև, որ երբ պարզաբանումների գործընթաց է սկսվել, այդ աշխատողը ազատվել է և մի քանի օր անց աշխատանքի է անցել այն ավիաընկերությունում, որտեղ խախտումները ներկայացվել են։

Կարեն Սիմոնյանը խնդրեց նշել, թե արդյոք հարուցված քրեական գործեր կա՞ն, որին ի պատասխան վարչապետն ասաց՝ երկու քրեական գործ կա, եղել են պաշտոնանկություններ:

«Ամբողջ աշխարհում ավիացիայի համար լիցենզիաներ տրվում են վճարովի հիմունքներով, իսկ Հայաստանի քաղաքացիական ավիացիան իր գործառույթները կատարում է անվճար, քանի որ ունի կարգավիճակ, որ չի կարող վճարովի գործունեություն վարել»,-ասաց նա և նշեց, որ լուծումներց մեկը այն է, որ ավիացիայի կարգավիճակը փոխվի այնպես, որ ինքնածախսածածկվող կազմակերպություն լինի ինչպես կադաստրը, որ ունենա ֆինանսներ՝ պատճաշ մասնագետներ ներգրավելու համար:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ստեղծված իրավիճակի մասին իմացել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի զգուշացումից հետ: «Այստեղ համակարգային շատ խորը պրոբլեմների վկայություն է դա»,-ասաց նա: