Ֆրանսիայում թոշակառուն պատահմամբ ինքնանետվել է կործանիչից
Ֆրանսիայում տղամարդը, ցանկանալով նշել թոշակի անցումը, Dassault Rafale B կործանիչով թռիչք է իրականացրել և պատահմամբ ինքնանետվել է ինքնաթիռից, հայտնում է Teller Report հրատարակությունը։
Թռիչքի ժամանակ 64-ամյա տղամարդը պատահաբար բռնել է ինքնանետման լծակից, որն էլ արագ գործարկվել է։ Բարեբախտաբար, օդում պարաշյուտը բացվել է, և թոշակառուն Գերմանիայից ոչ հեռու գտնվող մի դաշտում ապահով վայրէջք է կատարել։
Ֆրանսիացուն հիվանդանոց են տեղափոխել: Բուժզննման արդյունքում պարզվել է, որ տղամարդը որոշ աննշան վնասվածքներ է ստացել։
Նշվում է, որ թոշակառուն բավական վախեցած է եղել և, հավանաբար, ամբողջ կյանքում այլևս չի մոռանա թոշակի անցնելը։










