Հյուսիս-հարավի Տրանշ-3-ում կատարվում են փոսային նորոգման աշխատանքներ

16:35 • 15.04.20

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում (Թալին-Գյումրի) կապալառուն՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը‚ իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ, տեղեկացնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։

Փոսերը հարթեցվում են՝ ուշադրություն դարձնելով նաև ջրահեռացմանը։ Փոսային նորոգումը բարելավում է ճանապարհի վիճակը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն։

Կապալառուն կատարում է ինտենսիվ սպասարկում՝ ճանապարհը մաքրելով աղբից։ Ուշադրության կենտրոնում են նաև անվտանգության խնդիրները. պարբերաբար ուսումնասիրվում է ճանապարհը‚ և տեղադրվում են բացակայող ճանապարհային նշանները։