Լոռու մարզում ոստիկանության ծառայողը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում. կա վիրավոր. Shamshyan.com
Ապրիլի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Opel մակնիշի 36 MS 344 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ պայմաններում, Երևան-Սպիտակ ավտոճանապարհին՝ Ջրաշեն գյուղի մոտակայքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնությունն են ցուցաբերել քաղաքացիները, տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Աղբյուրի տեղեկություներով՝ հիվանդանոց տեղափոխվածը ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի ծառայող է:










