ԱՄՆ-ն դադարեցնում է ԱՀԿ-ին տրամադրվող ֆինանսական աջակցությունը. РИА Новости

02:21 • 15.04.20

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դադարեցնում է ֆինանսավորել Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությանը: Այս մասին գրում է РИА Новости-ն:

Ավելի վաղ Թրամփը քննադատության էր ենթարկել ԱՀԿ-ի ձեռնարկած միջոցառումները՝ կորոնավիրուսի համաճարակին իր կարծիքով համարժեք չարձագանքելու համար։

ԱՄՆ նախագահն ԱՀԿ-ին մեղադրում է համաճարակի դեմ ագրեսիվ պայքար չծավալելու մեջ: Ի պատասխան Թրամփի մեղադրանքների, կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ղեբրեյեսուսը հանդես էր եկել միասնության կոչով ու հորդորել էր խուսափել ճգնաժամը քաղաքականացնելու փորձերից: