«Այս ամենը քաղաքական դրդապատճառներ ունի». ավելի քան 8 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից (տեսանյութ)

11:16 • 14.06.20

23:00


Այսօր կատարված բոլոր գործողությունները, որ տեղի են ունեցել իմ ելույթից հետո, բոլորը քաղաքական են: Մնացած բոլոր հարցերին կպատասխանեմ: Այս մասին ԱԱԾ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Կան սարքած թղթեր, ամեն ինչ, ինչ եղել է իմ հայտարարությունից հետո, քաղաքական եմ համարում»,-ասաց նա՝ նկատի ունենալով իր այն հայտարարությունը, համաձայն որի՝ Կառավարությանը կազմը 100 տոկոսով պետք է հրաժարական տա:

 

19:50

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դեռևս ԱԱԾ-ում է: Ծառայության շենքի դիմաց մարդիկ շարունակում են վերջինիս շուրջ տեղի ունեցած գործողություններով պայմանավորված իրենց բողոքը արտահայտել:

Ոստիկանությունը կրկին բողոքի ակցիային մասնակցող որոշ քաղաքացիների բերման ենթարկեց, սակայն մինչ դա ոստիկանները մի քանի անգամ հայտարարեցին, որ Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարված, հավաքներն արգելված են, ուստի պետք է լքել տարածքը:

11:16

Գագիկ Ծառուկյանն այս պահին ԱԱԾ-ում է։ Նրան հարցաքննում են։ ԱԱԾ շենքի դիմաց հավաքվել են նրա աջակիցները։ Այստեղ են նաև իրավապաշտպաններից մի քանիսը։

ԱԱԾ-ն այս պահին խուզարկություն է անում Ծառուկյանի տանը։ Նշենք, որ այնտեղ են նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները և Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները։ 

Գագիկ Ծառուկյանի տան մոտ են հավքավել նաև բազմաթիվ քաղաքացիները, որոնք վանկարկում են «Ծառուկյան, Ծառուկյան»: 

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան իրավապահները եկել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատուն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ԱԱԾ աշխատակիցների խուզարկությունը համարել է քաղաքական հետապնդում:

Մանրամաները՝ տեսանյութում:

 

 

 

«Այս ամենը քաղաքական դրդապատճառներ ունի». ավելի քան 8 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից (տեսանյութ)