Արաբական Միացյալ Էմիրությունները դատապարտում են Իրանի և Թուրքիայի ռազմական գործողություններն Իրաքում

02:18 • 18.06.20

Արաբական Միացյալ Էմիրությունները դատապարտում են Իրանի և Թուրքիայի ռազմական գործողություններն Իրաքում, որոնցով կրակի տակ են պահվում քրդաբնակ շրջանները, հայտնում է РИА Новости-ն:

Միացյալ Էմիրություններն այս գործողությունները «եղբայրական արաբական հանրապետության ինքնիշխանության  և միջազգային իրավունքի ոտնահարում» են համարում:

Չորեքշաբթի իրաքյան Shafaq լրատվական գործակալությունը հայտնել էր, որ իրանական կողմը հրետակոծել է Իրաքյան Քուրդիստանի ինքնավար մարզի տարածքում գտնվող Էրբիլի շրջանի գյուղերից մեկը: Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Իրաքի Հաֆթանին շրջանում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ նոր՝ «Վագրի ճիրան» անունը կրող ռազմական գործողություն սկսելու մասին: