Բրիտանացի 5-ամյա փոքրիկին հաջողվել է 10 կմ անցնել նոր պրոթեզներով և 1 մլն ֆունտ հավաքել իր կյանքը փրկած հիվանդանոցի համար (տեսանյութ)
Անգլիայի Քենթ կոմսության Քինգս Հիլ շրջանում բնակվող 5-ամյա տղան, որի երկու ոտքն էլ անդամահատված է, կարողացել է ավելի քան 1 մլն ֆունտ ստերլինգ հավաքել՝ որպես նվիրատվություն այն հիվանդանոցին, որտեղ փրկել են իր կյանքը:
Ինչպես ներկայացնում է BBC News-ը, 5-ամյա Թոնի Հանջելը վիրահատության կարիք ուներ, քանի որ ավելի փոքր հասակում բռնության էր ենթարկվել կենսաբանական ծնողների կողմից:
Գումար հավաքելու նպատակով տղան իր նոր պրոթեզներով ամեն օր քայլել է հունիս ամսվա ընթացքում՝ հասնելով իր սահմանած նպատակակետին, որն էր 10 կմ տարածություն անցնել: Նրա առաջին զբոսանքը մոտ մեկ ժամ է տևել:
Փոքրիկը նշել է, որ ոգեշնչվել է Երկրորդ աշխարհամարտի բրիտանացի վետերան Թոմ Մուրի օրինակից, որը 100-ամյակին ընդառաջ 100 պտույտ էր կատարել իր տան այգում: Վերջինիս հաջողվել էր 36 դոլար հավաքել՝ Բրիտանիայի Առողջապահության ազգային համակարգի համար:
Վետերանն ու Թոնին տեսակապով նույնիսկ զրուցել են, և վետերանը գովերգել է փոքրիկին:










