Ոստիկանապետի հրամանով՝ Արմեն Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության շտաբի պետ

12:26 • 06.07.20

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով` Արմեն Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության շտաբի պետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

«Ոստիկանության պետի հրամանով՝ ոստիկանության շտաբի պետի տեղակալ Արմեն Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության շտաբի պետ»,-ասաց Էդգար Ջանոյանը:

Հիշեցնենք, որ երեկ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ազատվել էր պաշտոնից, ինչպես ինքն էր հայտնել՝ սեփական դիմումի համաձայն։