Լաչինի միջանցքը` ռուս խաղաղապահների հսկողության ներքո. «ՌԻԱ Նովոստի»-ի ֆոտոշարքը

16:26 • 02.12.20

Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի (Լաչին) շրջանը նախօրեին հանձնվել է ադրբեջանական կողմին․ Հայաստանը ԼՂ-ի հետ կապող միջանցքը վերահսկում են ռուս խաղաղապահները։

«ՌԻԱ Նովոստի»-ն ռուս խաղաղապահների աշխատանքը պատկերող ֆոտոշարք է հրապարակել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։