Տիգրան Ավինյանի խոսնակ Վահան Հունանյանը նշանակվել է Ավինյանի խորհրդական

13:20 • 03.12.20

Վահան Հունանյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական: որոշման մեջ մասնավորապես նշված է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝

Վահան Հունանյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական»։

Հիշեցնենք, որ Վահան Հունանյանն այսօր էր  ազատվել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարի պաշտոնից։