Ավելի քան հազար չինացի գիտնական լքել է ԱՄՆ-ն
Ավելի քան հազար չինացի գիտնական ԱՄՆ-ն լքել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնը Չինաստանին մեղադրել է ամերիկյան տեխնոլոգիաները գողանալու համար:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարի օգնական Ջոն Դեմերսը:
Նա ասել է, որ գիտնականները փախել են երկրից, երբ արդարադատության նախարարությունը մի շարք քրեական գործեր է հարուցել արդյունաբերության և տեխնոլոգիաների լրտեսության գործերով: Նախարարությունից մեկնաբանել են, որ Վաշինգտոնը կասկածում է ՉԺՀ այն քաղաքացիներին, որոնք կապի մեջ են Չինաստանի պետության և բանակի հետ:
Ավելի վաղ` մայիսի 29-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդունել էր այցագրերի սահմանափակման մասին օրենք, որով մուտքի իրավունք չէր տրվում Չինաստանի ազգային ազատագրական բանակի հետ կապ ունեցող ուսանողներին և փորձագետներին:
Այս որոշումը բացատրվում էր ԱՄՆ-ի անվտանգության ապահովմամբ և տեխնոլոգիական հավանական լրտեսությամբ, որին ընդդիմացել էր ՉԺՀ կրթության նախարարությունը:










