Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է ԼՂ-ում ռուս խաղաղապահների հրամանատարի հետ. քննարկվել են եռակողմ հայտարարությանը վերաբերող հարցեր

14:29 • 03.12.20

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է  Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության դրույթներին վերաբերող հարցեր»,-ասվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։