«Թոռնիկներիս չեմ կարող այլևս տանել Արցախ, դեռ ուշքի չեն գալիս նրանից, ինչ տեսան». շուշեցիները հանդիպել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցիչների հետ՝ լուծելու իրենց բնակության վայրի ու կացարանների հարցը

10:24 • 03.12.20

Շուշեցիները ակցիա են անում ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց:

Շուշիի բնակիչ Ստելլա Միրզոյանը լրագրողներին ասաց, որ ապրում էր Շուշիում, աշխատել է  Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում՝ որպես մոմավաճառ, սակայն պատերազմը սկսելու հաջորդ օրը՝ հոկտեմբերիմ 28-ին, ընտանիքի հետ միասին դուրս են եկել Արցախից:

Նրա խոսքով՝ եկել է ոչ թե պահանջելու, այլ պարզելու իր հետագա անելիքները, այժմ մնում է Հայաստանում, անծանոթ մարդիկ իրենց հյուրընկելել են և վերաբերել ընտանիքի նման.

«Ժողովուրդը շատ է՝ բնակարանները քիչ, պարզ է, որ հնարավոր չէ բոլորին տեղավորեն: Արցախ են վերադարձել և՛ Հադրութի շրջանից, և՛ Շուշիից, Ասկերանի շրջանից հնարավոր է, որ չհասցնեն բոլորի տեղավորել, եթե կացարանների խնդիրը ապահովված լիներ, հետ կգնայինք: Արցախում թողել ենք երկու բնակարան, ունեինք փոքրիկի բիզնես, որով մեր ընտանիքը ապահովվում էինք»,- նշեց նա:

Լրագրողի հարցին, թե Արցախի մեկ այլ  գյուղում կապրեի՞ք, եթե կացարան տրամադրվի, Ստելլա Միրզոյանը պատասխանեց.«Իմ թոռնիկները  շոկի մեջ տեսածից, ես իմ ամուսնու հետ հետ վերադառնալու եմ»: