Բրազիլիայում 1 օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 6 500 000-ը. RT
Բրազիլիայում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվն աճել է 46 884-ով: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարության ներկայացրած պաշտոնական տվյալներին:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ Բրազիլիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է 6 500 000-ը՝ կազմելով 6 533 968:
Համավարակի սկզբից ի վեր երկրում վիրուսի բարդացումների հետևանքով մահացել է 175 369 մարդ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 65 միլիոնը:










