Իրանին հաջողվել է ձեռք բերել ամերիկյան AGM-114R9X հրթիռը. լրատվամիջոցներ
Իրացի զինվորականներին հաջողվել է ձեռք բերել ամերիկյան Hellfire հատուկ հրթիռի՝ AGM-114R9X տարբերակի մի քանի օրինակ: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները`հղում անելով Իրանի պաշտպանության նախարարությանը, հայտնում է Военное Обозрение-ն:
Ըստ հրապարակված տվյալների`ամերիկյան հրթիռներն Իրան են հասել որպես ռազմավար, որոնց ձեռք բերման հանգամանքները չեն մեկնաբանվում: Լրատվամիջոցները ենթադրում են, որ իրանական զինուժը դրանք ձեռք է բերել Սիրիայի երկնքում խոցված MQ-9 տեսակի ամերիկյան անօդաչու սարքից, կամ Եմենում հութիների կողմից խոցված ամերիկյան անօդաչուներից` հաշվի առնելով Իրանի`հութիներին զենք մատակարարելու փաստը:
Հայտնի չէ նաև, թե երբ է Իրանը ձեռք բերել հրթիռները, սակայն պետք է նշել, որ Hellfire AGM-114R9X հրթիռը բավական նոր է և դրա ստեղծման մասին հայտնի է դարձել 2019 թվականի գարնանը, երբ The Wall Street ամսագիրն առաջին անգամ հայտնել է հատուկ մարտական առաքելություններ կատարող ավիացիոն նոր հրթիռի գոյության մասին: Ի տարբերություն բազային հրթիռների, այս տարբերակները սովորական մարտական գլխիկի փոխարեն ունեն հանվող շեղբեր:
Չի բացառվում, որ Իրանը բարեհաջող կպատճենի ամերիկյան հրթիռի այս տարբերակը և զինատեսակի կլոնը կառաջարկի Ռուսաստանին և Չինաստանին, եթե վերոնշյալ պետություններն արդեն իսկ չունեն դրա նմուշները:










