Հանրահավաքի մասնակիցները Փաշինյանին մինչև երեքշաբթի ժամը 12։00-ն ժամանակ տվեցին՝ հրաժարական ներկայացնելու համար (տեսանյութ)

14:45 • 05.12.20

17:20

Այս իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այնքան չի սիրում իր ժողովրդին, հայրենիքը, որ տասնյակ հազարավոր արցախցիների տնազրկելուց, հայրենազրկելուց հետո էլ ովքեր տեղափոխվել են Երևան, փորձում են ճնշել և զգուշացնում են չգալ հանրահավաքի: Այս մասին Ազատության հրապարակում Հայրենիքի փրկության հանրահավաքի վերջում հայտարարեց Գեղամ Մանուկյանը`նշելով՝ չեն հասկանում, թե ում հետ գործ ունեն:

Նա տեղեկացրեց, որ համապետական հանրահավաքից սկսվում է քայլերթ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց-կառավարության ամառանոցներ երթուղով, որտեղ Նիկոլ Փաշինյանի հեռացման համար դրվելու են հստակ պայմաններ և վերջնաժամկետ: Գեղամ Մանուկյանը կոչ արեց հեռու մնալ սադրանքից: