Թրամփի շտաբը մոտ 9 մլն դոլար է ծախսել ընտրությունների արդյունքների վերանայման հետ կապված դատական գործերի վրա

10:09 • 05.12.20

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը հոկտեմբերի վերջի դրությամբ 8,8 մլն դոլար է ծախսել նոյեմբերի երեքին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկման հետ կապված դատական հայցերի և գործընթացների վրա:

Ինչպես նշում է bloomberg.com-ը, նախընտրական շտաբը, մասնավորապես, 3 մլն դոլար է հատկացրել Վիսկոնսկինում ձայների վերահաշվարկին, սակայն գործընթացի ավարտին պարզվել է, որ ի վնաս Թրամփի որևէ խախտում տեղի չի ունեցել:

Ծխասերի մեծ մասը կապված է ձայների վերահաշվարկի հետ կապված իրավաբական խորհրդատվությունների հետ: Գումարի մյուս մասն ուղղվել է քաղաքական խորհրդատվություններին, գովազդին և սոցհարցումներին:

Հիշեցնենք, որ ըստ նախնական տվյալների՝  ընտրություններում հաղթել է դեմոկրատ Ջո Բայդենը, սակայն գործող նախագահը պնդում է, որ տեղի են ունեցել բազմաթիվ խարդախություններ, որոնց հետևանքով իրենից հաղթանակը գողացվել է: