Սյունիքի մարզում բախվել են ռուս խաղաղապահների մեքենաներ (տեսանյութ)

15:49 • 11.12.20

Սյունիքի մարզում խոշոր վթար է տեղի ունեցել: Սիսիանի հատվածում բախվել են КамАЗ և Tractor Tanker մակնիշի ավտոմեքենաները։ Tert.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ տեղում են ռուս խաղաղապահները, դեպքի վայր են ժամանել նաև ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ

Ըստ Shamshyan.com-ի վարորդներից 2-ը և հիվանդանոց տեղափոխվածները Արցախում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերի ծառայողներ են։ Դեպքի վայր է ժամանել նաև խաղաղապահ զորքերի հրամանատար գեներալ լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։