Մահացել է դերասան Տիգրան Գևորգյանը

13:25 • 11.12.20

Մահացել է դերասան Տիգրան Գևորգյանը: Այս մասին տեղեկացնում է Կապանի դրամատիկական թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Կապանի դրամատիկական թատրոնի անձնակազմն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում դերասանի հարազատներին, ընկերներին և ուսանողներին, ովքեր խոստովանում են՝ թատրոնի, արվեստի նկատմամբ սերը նաև իրենց ավագ ընկերոջից են ժառանգել»,-ասվում է հաղորդագրությունում: