Թուրքիայի կրոնական գործերի վարչությունն անձրևի համար համազգային աղոթք է հայտարարել

11:30 • 11.12.20

Թուրքիայի կրոնական գործերի բարձրագույն պետական մարմնի նախաձեռնությամբ երկրի բոլոր իմամաներն ուրբաթօրյա աղոթքից հետո, իրենց ժողովների ընթացքում, պիտի աղոթեն անձրևի համար, հայտնում է Ahval թերթը:

Ուրբաթօրյա աղոթքներն անվանվել են «Ջուր. Կյանքի և առողջության  աղբյուր», հայտնում է Կրոնական գործերի վարչությունը, որն ամեն շաբաթ տարածում է աղոթքի տեքստը՝ ավելացնելով, որ իմամները պետք է քարոզ են ջրի վատնման վատ հետևանքների մասին:

Անցյալ շաբաթ կենտրոնական Քոնիայի ագարակատերերն ու գյուղատնտեսական ասոցիացիաները նախազգուշացրել էին տեղումների պակասի պատճառով առաջացած գյուղատնտեսական խնդիրների մասին: Ըստ Քոնիայի Սելջուկ համալսարանի Գյուղատնտեսական ֆակուլտետի աշխատակից Սուլեյման Սոյլուի՝  անձրևի պակասը լուրջ վնասներ է հասցրել ցորենի և գարու բերքին:

Վերոնշյալ նախաձեռնությունից բացի, Կրոնական գործերի վարչությունը նաև կոչ է արել չայցելել մզկիթներ վարակակիր կամ վարակակրի անմիջական շրջաապատում լինելու դեպքում: