Ադրբեջանում դեկտեմբերի 12-ից կչեղարկվի ռազմական դրությունը

11:24 • 11.12.20

Ադրբեջանի խորհրդարանի լիագումար նիստին քննարկման է դրվել երկրի նախագահի՝ ռազմական դրության չեղարկման վերաբերյալ հրամանագրի հաստատման հարցը: Նշվում է, որ խորոհրդարանի որոշման համաձայն՝ հայտարարված ռազմական դրությունը չկեղարկվի դեկտեմբերի 12-ից: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ երկրում ռազմական դրության ռեժիմը գործում էր սեպտեմբերի 28-ից՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմամբ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։