Վրաստանում երկրաշարժ Է տեղի ունեցել Բորժոմ քաղաքի մերձակայքում

11:11 • 11.12.20

Դեկտեմբերի 10-ի երեկոյան 3,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Վրաստանի հարավարևմտյան Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը:

Սեյսմոլոգների տեղեկատվության համաձայն, ստորերկրյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով 22:53-ին, Բորժոմ քաղաքից 12 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք: Նշվում Է, որ երկրաշարժի կենտրոնը գտնվել Է 13 կիլոմետր խորության վրա:

Տուժածների եւ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն ստացվել: