Կարմիր խաչը նախատեսում է ընդլայնել իր ներկայությունը Լեռնային Ղարաբաղում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) նախատեսում է ընդլայնել իր կոնտինգենտը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության մամուլի քարտուղար Էթերի Մուսաելյանը:
«Մենք գնահատում ենք տարածաշրջանի կարիքները, ինչը կարող է պահանջել ԿԽՄԿ-ից երկարաժամկետ միջամտություն: Մենք նախատեսում ենք ավելացնել մեր աշխատակազմը, որպեսզի կարողանանք ժամանակին և պատշաճ կերպով արձագանքել մարդասիրական կարիքներին, ինչպես նաև սկսել նոր գործողություններ` հիմնվելով կարիքների վերաբերյալ մեր եզրակացությունների վրա»,-ասել է Մուսաելյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։










