«Առանց Նիկոլ Հայաստան»․ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները երթով հասան Ֆրանսիայի հրապարակ (տեսանյութ)

15:44 • 11.12.20

Քաղաքացիները «արժանապատվության երթ» են անում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք Կասյան փողոցից ավտոերթով շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Քայլերթի մասնակիցները վանկարկում են «Նիկել, դավաճան, հեռացիր»։

Նշենք, որ այսօր քաղաքացիները նաև անհնազանդության ակցիաներ էին անում։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։