Դեկտեմբերի 14-ից կվերաբացվեն Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակները

15:12 • 11.12.20

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. դեկտեմբերի 14-ից Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակները կվերսկսեն բնականոն աշխատանքը:

Քաղաքացիներին հասանելի են նաև քաղաքապետարանի պաշտոնական կայքի առցանց գործիքները:

Դիմումների համար՝ այցելեք այստեղ։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև բոլոր վարչական շրջաններում գործում են թեժ գծեր։