Դիզափայտը և Հին Թաղերը հանձնել ենք, որովհետև մեզ արգելված է մարտի մեջ մտնելը, Փաշինյանը պետք է ասի՝ ինչ պայմանավորվածություն ունի Պուտինի ու Ալիևի հետ․ Էդիկ Բաղդասարյան
«Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով տեղեկություններին, որ Հադրութի երկու բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական կողմը հարձակում է ստացել։
«Նիկոլ Փաշինյանը պետք ասի, թե ստորագրած փաստաթղթից բացի ինչ պայմանավորվածություններ ունի Պուտինի եւ Ալիևի հետ: Եթե Ղարաբաղում այս պահին երկու կողմերը խախտում են փաստաթղթով ձեռք բերած պայմանավորվածությունները, նշանակում է հավելյալ ինչ որ բաներ էլ կան, որոնց մասին տեղյակ չենք: Այսօր վիրավորներ ունենք, Դիզափայտը եւ Հին Թաղերը հանձնել ենք, որովհետեւ մեզ արգելված է մարտի մեջ մտնելը»,-գրել է Էդիկ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն այսօր Հադրութի՝ հայկական զինուժի վերահսկողության ներքո գտնվող 2 գյուղերի ուղղությամբ ադրբեջանական հարձակման մասին, իսկ Տելեգրամի Mediaport ալիքը նշում է, որ Հին Թաղերն արդեն գրավված է, իսկ Խծաբերդի համար մարտեր են ընթանում։










