Կառավարական ամառանոցն ու ԱԺ֊ն հսկում են մեծ թվով ոստիկաններ (տեսանյութ)

23:11 • 12.12.20

Ազգային ժողովի ու Կառավարական ամառանոցի մոտ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների մեծաթիվ ծառայողներ հսկողություն են իրականացնում։

Tert.am-ի թղթակցի փոխանցմամբ ոստիկանական մեքենաներ են Կոնդի` Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքից մինչև Պռոշյան փողոցի գրեթե վերջնամաս։

Ոստիկանական մեքենաներ են նաև Աժ տարածքում` Դեմիրճյան փողոցի հատվածում։ Ոստիկանությունը շարունակում է ուժեր կենտրոնացնել այդ հատվածներում։