Փաշինյանի ավտոշարասյունը կեսգիշերն անց դուրս է եկել կառավարական ամառանոցից. News.am (տեսանյութ)

01:49 • 13.12.20

Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը կեսգիշերն անց դուրս եկավ կառավարական ամառանոցից, հայտնում է News.am-ը:

Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովի ու Կառավարական ամառանոցի մոտ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների մեծաթիվ ծառայողներ հսկողություն են իրականացնում։

Tert.am-ի թղթակցի փոխանցմամբ ոստիկանական մեքենաներ են եղել Կոնդի` Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքից մինչև Պռոշյան փողոցի գրեթե վերջնամաս։

Ոստիկանական մեքենաներ են եղել նաև Աժ տարածքում: