Պատգամավոր Հայկ Սարգսյանի փեսայի՝ ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Շատվորյանի կողմից քննիչին ծեծելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել․ «Փաստինֆո»

18:52 • 19.12.20

ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանի և ՔԿ քննիչի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներով՝ խուլիգանության համար։ Ոստիկանության լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՔԿ՝ նախաքննության։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ի երեկոյան Շատվորյանը, որը նաեւ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի փեսան է, Սարալանջի փողոցում ծեծել է ՔԿ ՀԿԳ քննիչի՝ ճանապարհը չզիջելու պատճառով։ Մասնավորապես՝ քննիչը ավտոմեքենայի անսարքության պատճառով փորձել է հեռացնել այն ճանապարհի երթևեկելի մասից, ինչը դուր չի եկել Շատվորյանին ու բռնություն է գործադրել քննիչի նկատմամբ։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ծեծի ենթարկողները եղել են մոտ 10 հոգի՝ 2 մեքենաներով, զինվորական համազգեստներով և զինված՝ ասելով, թե, իբր, դիրքերից են իջել։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբաղբյուրում։