Զելենսկին հայտարարել է, որ Դոնբասում ռազմական գործողությունների դադարեցման հարցում Բայդենի օրոք ակնկալելու է ԱՄՆ-ի աջակցությունը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Բայդենի նախագահ դառնալու դեպքում ակնկալում է նրա աջակցությունը Դոնբասում ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում, հաղորդում է ТАСС-ը:
«Կարծում եմ, որ Բայդենն ավելի լավ գիտի Ուկրաինան, քան ԱՄՆ նախորդ նախագահը: Բայդենը մինչև նախագահ ընտրվելը սերտ կապեր ուներ Ուկրաինայի հետ, նա լավ է հասկանում ռուսներին, հասկանում տարբերությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև և, կարծում եմ, նա հասկանում է նաև ուկրաինական մտածողությունը: ԱՄՆ-ը կարող է մեզ օգնել»,- ասել է Զելենսկին:










