Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի Այգեստան համայնքի տարածքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում

10:59 • 15.01.21

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները, Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամները, չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի տարածքում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 911,101,112 հեռախոսահամարներին: