Սեյշելյան կղզիները պատրաստ են ընդունել ցանկացած երկրից ժամանող զբոսաշրջիկների, սակայն միայն կոնորավիրուսի դեմ պատվաստված լինելու դեպքում

16:50 • 15.01.21

Սեյշելյան կղզիները բաց են աշխարհի ցանկացած վայրից ժամանող զբոսաշրջիկների համար, եթե նրանք ստացել են հակակորոնավիրուսային պատվաստանյութի երկու չափաբաժինները: Այս մասին հայտնում է Seychelles լրատվական գործակալությունը:

Հստակեցվում է՝ զբոսաշրջիկները պետք է ապացույց ներկայացնեն պատվաստված լինելու մասին:

Այնուամենայնիվ, կղզիների զբոսաշրջության նախարար Սիլվեստեր Ռադեգոնդե խոսքով, զբոսաշրջիկները բացի պատվաստվելուց, պետք է ներկայացնեն բացասական ՊՇՌ թեստ, որը հանձնել են մեկնումից առաջ 72 ժամվա ընթացքում:

«Հուսով ենք, որ սրանով տեղի բնակիչների և հատկապես փոքր հյուրանոցների համար կբացվի զբոսաշրջային արդյունաբերությունը», - բացատրել է Ռադեգոնդեն:

Նշենք՝ մարտի կեսերին կղզիներ այցելող զբոսաշրջիկներին հավանաբար անհրաժեշտ կլինի միայն բացասական ՊՇՌ թեստ հանձնել, քանի որ երկիրը նախատեսում է պատվաստել տեղի բնակչության 70 տոկոսին և հասնել հավաքական իմունիտետի ձեռքբերման: