Բայդենը Կոնգրեսին է դիմելու կորոնավիրուսի դեմ պայքարի և հակաճգնաժամային տնտեսական միջոցառումների համար 1.9 տրիլիոն դոլար հատկացնելու նպատակով. Bloomberg
ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը մտադիր է առաջարկել շուրջ 1.9 տրիլիոն դոլար հատկացնել երկրում կորոնավիրուսի դեմ պայքարը շարունակելու, ամերիկյան տնտեսությունը խթանելու և բնակչությանը օգնություն ցուցաբերելու նպատակով, գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Գործակալության փոխանցմամբ՝ Բայդենի հակաճգնաժամային ծրագիրը երկու փուլով է իրականացվելու, որոնցից առաջինը բաղկացած է լինելու հենց նշված միջոցառումներից, իսկ երկրորդ փուլում շեշտը դրվելու է ենթակառուցվածքների երկարաժամկետ աջակցմանը:
Սպասվում է, որ առաջիկայում Բայդենն առավել կմանրամասնի սպասվող քայլերը, որոնց թվում է լինելու նաև բնակչության շրջանում հակակորոնավիրուսային պատվաստանյութի լայն տարածումը:
Վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման ավելի քան 23.2 միլիոն դեպք է արձանագրվել, մահացել է շուրջ 387 հազար վարակակիր:










