Ինդոնեզիայում, ենթադրաբար, գտել են կործանված ինքնաթիռի 2-րդ «սև արկղը»
Հեռավար կառավարվող ստորջրյա սարքը հայտնաբերել է վայրը, որտեղ, հնարավոր Է, գտնվում Է Sriwijaya Air ինդոնեզական ավիաընկերության կործանված ինքնաթիռի 2-րդ «սև արկղը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Antara գործակալությունը:
Գործակալության հաղորդմամբ, սարքը դեռևս աշխատում Է աղետի վայրում, շարունակվում են խոսքի ինքնագրիչի որոնումները: Հունվարի 12-ին սուզորդներին հաջողվել Է հատակից բարձրացնել առաջին «սև արկղը»: Սովորաբար օդանավերում օգտագործվում Է երկու «սև արկղ»՝ խոսակցությունների ձայնագրման համար եւ թռիչքի պարամետրերի արձանագրման համար:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ օդաչուներն արտակարգ դրության կամ տեխնիկական խնդիրների մասին չեն հայտարարել այն բանից առաջ, երբ ինքնաթիռը վայրասլաց ընկել Է ջրի մեջ: Ավիացիոն վերլուծաբանները հայտնում են, որ աղետից առաջ ինքնաթիռը կտրուկ շեղվել Է ուղղությունից:
Կործանման հնարավոր պատճառներ են նշվում անբարենպաստ եղանակը, օդաչուի սխալը և տեխնիկական խափանումը: Sriwijaya Air ինդոնեզական ավիաընկերության մարդատար ինքնաթիռը հունվարի 9-ին ջուրն Է ընկել Ջակարտայից ոչ հեռու: Ավիաընկերության տվյալներով, ինքնաթիռում գտնվում Էր ընդհանուր առմամբ 62 մարդ, նրանցից 56-ն ուղևորներն Էին, վեցը՝ անձնակազմի անդամները: Հաղորդվել Է, որ գտնվել են ինքնաթիռի բեկորները և մարմնի առանձին մասեր: Փոխադրամիջոցի անվտանգության ազգային կոմիտեի ղեկավարն ասել Է, որ ինքնաթիռում եղել են միայն Ինդոնեզիայի քաղաքացիներ:










