Գերմանիայում կարանտինը խախտողների համար «հարկադիր տեղակայման» վայր կստեղծվի

17:36 • 15.01.21

Գերմանիայի Սաքսոնիա նահանգում պատրաստվում են «հարկադիր տեղակայման» հատուկ վայր ստեղծել կորոնավիրուսային համաճարակի ֆոնին սահմանված արգելափակումները բազմիցս խախտած մարդկանց համար: Այս մասին հայտնում է focus.ua-ը հղում տալով գերմանական Bild թերթին:

Այդ նպատակով նախատեսվում է վերազինել 2017 թվականին Դրեզդենում կառուցված փախստականների առաջնային ընդունման կենտրոնը: Գերմանական աղբյուրի հաղորդմամբ, Սաքսոնիայի առողջապահության նախարար Պետրա Կոպինգը 2020 թվականի գարնանն առաջարկել էր արգելափակումները խախտողներին հոգեբուժարան ուղարկել, ինչը, սակայն, մերժվել էր այնպես, ինչպես նաև հյուրանոցներում կամ հիվանդանոցներում տեղակայելու մասին գաղափարները:

Ինչպիսի պայմաններ են լինելու տեղակայման նոր վայրում հայտնի չէ, սակայն այն նշվում է, որ այն պարսպապատ է և ոստիկանության կողմից հսկողության տակ է լինելու:

Սոցիալական պաշտպանության նախարարությունը հաստատել է կենտրոնի վերազինման մասին լուրերը: «Հարկադիր տեղաբաշխումը» կարող է սպառնալ այն մարդկանց, որոնք բազմիցս խախտել են կարանտինային կանոնները: Նախարարությունից տեղեկացրել են, որ գործընթացն աստիճանական բնույթ ունի` առաջարկություն, տուգանք, դատարանի որոշում: Հարցումը դատարան պետք է ներկայացվի Առողջապահության նախարարության կողմից: