Ռուսաստանը Վենեսուելայի հետ քննարկում է «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատակարարման հարցը
Մոսկվան և Կարակասն աշխատում են ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութը Վենեսուելա մատակարարման հարցի շուրջ, որը պետք է տեղի ունենա մինչև հունվարի վերջ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է լատինամերիկյան երկրում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Մելիք-Բաղդասարովը:
«Ռուսական և վենեսուելական կողմերը անցյալ տարվա վերջին պայմանագիր են ստորագրել Sputnik V պատվաստանյութերի՝ Վենեսուելա մատակարարելու մասին: Առաջին խմբաքանակը նախատեսվում է մատակարարել այս ամիս: Ներկայումս մշակվում են նյութատեխնիկական ապահովման խնդիրները», - նշել է նա:
Հիշեցնենք՝ Վենեսուելան պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ «Սպուտնիկ V» պատվանյութով 10 միլիոն մարդու պատվաստելու մասին և ակնկալում է հնարավորինս շուտ սկսել բնակչության պատվաստումը:










