Պենտագոնը Չինաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապեր ունենալու մեջ կասկածվող իրավաբանական անձանց շարքին է դասել նաև «Xiaomi» ընկերությանը
ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը ընդլայնել է չինական այն ընկերությունների ցանկը, որոնք գործունեություն են իրականացնում Միացյալ Նահանգներում և, Վաշինգտոնի պնդմամբ, կապ ունի Չինաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Պենտագոնի մամլո ծառայությունը:
Ցանկում ավելացվել է իրավաբանական ևս 9 նաձ, այդ թվում՝ Կոմերցիոն ավիացիայի չինական կորպորացիան և Չինաստանում սմարթֆոնների արտադրություն իրականացնող խոշորագույն ընկերություններից մեկը՝ «Xiaomi»-ն:
Այս ցուցակը կազմվել և ԱՄՆ Կոնգրես էր ուղարկվել դեռ 2020 թ. հունիսին, որում այդ ժամանակ տեղ էր գտել նաև «Huawei»-ը: Ցանկում հայնտվելն ավտոմատ կերպով պատժամիջոցներ սահմանման չի հանգեցնում, բայց երկրի նախագահը կարող է դրանց գործունեության սահմանափակումներ կիրառել:










