Թշնամին գրավել է մեր երկիրը և կտոր-կտոր հանձնում է իր բարեկամներին. Արշակ Զաքարյան (տեսանյութ)
Մարդիկ մեզ հավատացին, տեսան, որ կուսակցական գաղափարներից վեր ենք, հավաքը որևիցե մեկի թելադրանքով չէր, հավաքված էին հայ ազգի ներկայացուցիչները, մեր ծրագրած գործընթացը ընթացք չունեցավ, որովհետև մենք չունեցանք բավարար քանակի հանրություն. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ անդամ Տիգրան Չոբանյանը՝ անդրադառնալով հունվարի 28-ին Հանրապետության հրապարակում «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ-ի կողմից իրականացված հանրահավաքին:
«Հայոց ազգային գվարդիա» ՀԿ –ի անդամ Արշակ Զաքարյանն էլ նշեց․ «Մեր նպատակը շենք-շինություններ գրավելը չէր, որ ուզում էին մեզ վերագրել և դատել: Մենք նպատակ ունեինք որպես քաղաքացի մեր պարտքը կատարել և պահանջել ձերբակալություններ իրական մեղավորներին ստեղծված իրավիճակի համար, իսկ Նիկոլին հատուկ գործողությունները, որ ինքը արեց Ռադիոտանը, փորձում էին վերագրել մեզ, որ ջարդելու մտադրություն ունեինք: Մենք քաղաքացիներ ենք ու գիտենք, որ շենք -շինությունները մեզ է պատկանում, որն այսօր զավթել են երկրի թշնամիները: Թշնամին գրավել է երկիրը և կտոր-կտոր հանձնում է իր բարեկամներին: Մենք հեղափոխականներ չենք, հեղափոխությունն էր, որ երկիրն այդ վիճակին բերեց, պետք է տեղի ունենար ռազմական հեղաշրջում, բայց պատերազմի ժամանակ, որպեսզի թույլ չտայինք այս վիճակին հասցնեին»:
Հարցին, թե ինչո՞ւ իշխանությունը գնաց ձերբակալությունների, արվում էր վախեցնելու համա՞ր, Տիգրան Չոբանյանն ասաց.
«Արձագանքը, որը կար, վախի դրսևորում էր, որևիցե ազդեցություն, կապ, մեզ վարկաբեկող ճյուղ չկա, որ կարող են մեր վրա ճնշում գործադրել, սա անհանգստացրեց իշխանություններին, մեր պարագայում իրենց համար անկանխատեսելիություն էր: Ես քաղաքապետարանում մեր հանրահավաքը արտոնագրել էի, հաջորդ օրը հանդիպել եմ ոստիկանության աշխատակիցների հետ, խոսել անվտանգության և կազմակերպչական քայլերի հետ կապված, որից հետո ոստիկանության հետ աշխատել ենք համահունչ: Երբ պետք է գնայինք դեպի Դատախազություն, մեզ ոստիկանները խնդրեցին, որ 3 րոպե ժողովրդին պահենք, որ վերադասավորվեին, նույնը եղավ, երբ Դատախազությունից եկանք Կառավարության շենք: Մեզ մեղադրեցին շենք- շինությունների գրավման փորձ կատարելու մեջ, ինչը շատ զավեշտալի է, որովհետև երբ սկսվեց հրմշտոցը, ես կանգնած էի ոստիկանության շարքերում և դիմում էի, որ կանգ առնեն, և ոստիկանության մի գնդապետ ասաց, որ պատրաստ է դուռը բացել, ներս մտնել, ես ասացի՝ ոչ, մենք ներս չենք մտնի»:
Հարցին, թե հետո ի՞նչ քայլեր են անելու, Չոբանյանն ասաց, որ պետք է հաշվի առնեն սխալները, կազմակերպչական բացթողումները, քանի որ իրենք քաղաքական գործիչներ և հեղափոխականներ չեն և եկել են ազնիվ նպատակներով.
«Սա Արշակ Զաքարյանի կամ Տիգրան Չոբանյանի միջոցառումը չէր, սա ցանկացած Հայաստանի ՀՀ անվտանգության համար անհանգստացած հայի միջոցառում էր, և պետք է ցանկացածը գար ու իրականացներ իր սահմանադրական իրավունքը՝ հայրենիքը պաշտպանելու հարցում: Ոնց ստացվեց, որ Կարսում սկսվում են հարձակողական զորավարժություններ, ու նորից փետրվարի մեկից թույլատրվում է չվերթեր դեպի Ռուսաստան: Հենց հիմա իրականացվում է հնարավորինս հայաթափում, հենց այսօր օդանավակայանում զգալի տղամարդկանց զանգված կար, որ գնում են հաց վաստակելու: Հայաթափում են, որ մեր թշնամին կարողանա հեշտ գործողություններ իրականացնել, եթե դրան եք սպասում, դա լինելու է, թուրքը գալու էլ մտնելու է ձեր տուն: Ես այսօրվանից մտածելու եմ, որ եթե թուրքը գա իմ ընտանիք՝ ցեղասպանելու, ես կարողանամ ինքնապաշտպանվել»:










