Հայաստանում հիփոթեքային վարկի տոկոսները քիչ-քիչ մոտենում են բիզնես վարկին, շուկան պայթյունից պահողը, մեծ հաշվով, եկամտահարկի հետ վերադարձի գործիքն է. Ա. Մղդեսյան

19:40 • 02.02.21

Շնորհավորում եմ բոլորիս, Հայաստանում հիփոթեքային վարկի տոկոսները քիչ քիչ մոտենում են բիզնես վարկին։ Սենց, որ գնա կանցնեն էլ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Արշալույս Մղդեսյանը:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«ԿԲ֊ն փողն է թանկացնում, բնակարանների գները դրված են ավտոնոմ ռեժիմի վրա, չեն արձագանքում համավարակի ու պատերազմի հետևանքներին, ու հաշվարկի հիմքում դնում են դոլարը, ոչ թե դրամը։

Շուկան պայթյունից պահող միակ բանը, մեծ հաշվով, եկամտահարկի հետ վերադարձի գործիքն է։ Բայց 12֊13 տոկոսով վարկի պարագայում (վրադիր սպասարկման վճարն ու միջնորդավճարը), շատերը լուրջ կմտածեն, թեկուզ եկամտահարկի վերադարձի տարբերակով, մտնեն էդ բեռի տակ, թե ոչ։

Էս ամեն ինչի հիմքում, իհարկե, քաղաքականությունից եկող անորոշություններն են, որնց ցրման ուղղությամբ ես լուրջ ջանքեր չեմ տեսնում։ Կառավարությունը մեծ հաշվով զբաղված է ինքնապաշտպանությամբ»։