Ֆրանսիայում սուսերով զինված տղամարդը ոստիկանի է վիրավորել

15:03 • 02.02.21

Ֆրանսիայի Նանտ քաղաքում սուսերով զինված տղամարդը վիրավորել է ոստիկանի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

«Մեր պարեկախումբը առերեսվեց չափազանց հուզված անձի, որը զինված էր սուսերով: Ձերբակալության ընթացքում մեկ ոստիկան վիրավորվեց ազդրից և աճուկից», - ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Նշված է, որ իրավապահները դեպքի վայր են ժամանել՝  ամուսինների վեճի մասին կանչ ստանալուց հետո:

Ֆրանսիական «Ֆիգարո» թերթը գրել է, որ դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը և բերման ենթարկված տղամարդը թմրանյութերի ազդեցության տակ է գտնվել: Նա դատարան է ներկայանալու երեքշաբթի օրը: